Մոուրինյուն հիացած էր երկրպագուների արձագանքով Մխիթարյանի տնային նորամուտի ժամանակ
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հիացած էր այն փաստից, թե ինչպես են երկրպագուներն արձագանքել Հենրիխ Մխիթարյանի տնային նորամուտին Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղում:
«Կարծում եմ, որ Մխիթարյանը վերջին 20 րոպեների ընթացքում ցուցադրեց իր բարձր կարգը, և ամբոխը նման կերպ էր արձագանքում տղայի սուպեր որակներին»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Mirror»-ը: