Ռիո-2016. Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնին
Sport2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պարտությամբ մեկնարկեց Ռիո դե Ժանեյրոյումավարտին մոտեցող ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում:
65 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում 27-ամյաՍաֆարյանն առաջինը միավոր վաստակեց, սակայն 1:3 հաշվով պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, 24-ամյա իտալացի Ֆրանկ Մարկեսին: Եթե իտալացին հասնի եզրափակիչ, հայ ըմբիշը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար: Ֆրանկ Մարկեսը 1/4 եզրափակիչում կհանդիպի Ամաս Դանիել (Նիգերիա) – Զարուբի Յակոբիշվիլի (Վրաստան) զույգի հաղթողին:
Օգոստոսի 21-ին պայքարի մեջ կմտնի նաեւ Հայաստանը ներկայացնող 30-ամյա Գեորգի Կետոեւը, որը 97 կգքաշային կարգում կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ գոտեմարտելով Բաքվում կայացած 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, վրացի 27-ամյա Էլիզբար Օդիկաձեի հետ: Այս զույգի հաղթողին քառորդ եզրափակիչում բաժին է հասնելու Մամեդ Իբրագիմով (Ղազախստան) – Խոսե Դանիել Դիաս (Վենեսուելա) զույգի հաղթողը: Կետոեւն առաջին գոտեմարտը կանցկացնի Երեւանի ժամանակով 16:15-ից:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմում Ռիո-2016-ում հանդես էին եկել Գառնիկ Մնացականյանը (57 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ), որոնք մեդալ չէին նվաճել: Մնացականյանը պարտությամբ էր մեկնարկել, իսկ Բերիանիձեն, պարտվելով կիսաեզրափակիչում, չէր հաղթել նաեւ բրոնզե մեդալի համար գոտեմարտում: