Թուրքիայում հարսանեկան արարողության ժամանակ պայթյունից զոհվածների թիվը հասել է 50-ի
International newsԹուրքիայի Գազիանթեփ քաղաքում հարսանիքի ժամանակ կատարված ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 50-ի: Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Թուրքիայի հարավում՝ Սիրիայի սահմանից 64 կմ հեռու գտնվող Գազիանթեփ քաղաքում պայթյուն էր որոտացել: Պայթյունի հետևանքով կար 30-զոհ, ավելի քան 100 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր էին ստացել:
Նշվում էր, որ դեպքը տեղի է ունեցել քրդաբնակ քաղաքում՝ հարսանեկան արարողության ժամանակ: Թուրքական իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակում: Հայտնի է, որ պայթուցիկ սարքը գործի է դրել կին մահապարտը: