ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն մտադիր են շարունակել ահաբեկչության դեմ պայքարը Թուրքիայի հետ
International newsԵվրամիությունը և ՆԱՏՕ-ն համերաշխություն են հայտնել Թուրքիային ահաբեկչություններից հետո, այդ թվում՝ Գազիանթեփ քաղաքի, և հայտարարել, որ իրենք նախկինի պես վճռորոշ են տրամադրված Թուրքիայի հետ համատեղ ահաբեկչության դեմ պայքարում, ասված է կազմակերպությունների հայտարարություններում:
«Ես խստորեն դատապարտում եմ վերջին մի քանի օրվա ընթացքում Թուրքիայում տեղի ունեցած մի շարք սարսափելի ահաբեկչությունները»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, վիրավորներին և Թուրքիայի ողջ ժողովրդին:
«Մեր դաշնակից Թուրքիայի հետ մենք բոլորս համերաշխ ենք այս դժվար ժամանակ: Մենք նախկինի պես վճռականորեն ենք տրամադրված բոլոր դրսևորումներով ահաբեկչության դեմ պայքարում»,- ասված է Սթոլթենբերգի հայտարարությունում:
Իրենց հերթին, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և Եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը ցավակցություն են հայտնել Գազիանթեփի ահաբեկչության հետ կապված:
«Մենք՝ որպես Եվրամիություն, համերաշխություն ենք հայտնում կառավարությանը և Գազիանթեփի ժողովրդին և ողջ Թուրքիային: Ահաբեկչության դեմ պայքարի և կանխման համար մենք շարունակում ենք ամրապնդնել մեր համագործակցությունը Թուրքիայի իշխանությունների հետ»,- ասված է ԵՄ ներկայացուցիչների հայտարարությունում: