Ճապոնիային է մոտեցել 3 արևադարձային փոթորիկ, ցիկլոնը շարժվում է Տոկիոյի ուղղությամբ
International newsՄիանգամից 3 արևադարձային փոթորիկ, որոնք ստացել են 9, 10, 11 հերթական համարները, մոտեցել են Ճապոնիային՝ իրենց հետ բերելով հողմ և հորդառատ անձրևներ, հայտնում է RIA Novosti-ն:
Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ հզոր «Մինդուլ» ցիկլոնի կենտրոնում քամու արագությունը հավասար է 25 մ/վայրկյանի, իսկ պոռթկման դեպքում հասնում է 35-ի: Ներկայումս փոթորիկը շարժվում է հյուսիսային ուղղությամբ՝ 35 կմ/ժամ արագությամբ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ երկուշաբթի ցիկլոնը կմոտենա Տոկիոյին և կշարունակի շարժվել հյուսիս:
Մյուս ցիկլոնը՝ «Լիոնրոկը», ավելի դանդաղ շարժվում է Օկինավայի հարավային պրեֆեկտուրայի կղզիների ուղղությամբ և ծովափնյա շրջաններ կհասնի օգոստոսի 24-ին: Երրորդ՝ «Կոմպասու» ցիկլոնը հասել է հյուսիսային Հոկայդո կղզի:
Մասնագետները նախազգուշացնում են ալիքների բարձրության ավելացման մասին և այդ շրջանների բնակիչներին կոչ են անում դուրս չգալ ծով: