Ֆինլանդիայի փողոցներում հայտնվել են ինքնակառավարվող երթուղայիններ
International newsՖինլանդիայի մայրաքաղաքում սկսվել են հասարակական ավտոմատացված տրանսպորտի նոր տեսակի փորձարկումները: EZ10 երկու «խելացի» միկրոավտոբուսները, որոնք ստեղծվել են EasyMile ծրագրի շրջանակում, մեկ ամսվա ընթացքում Հելսինկիի փողոցներով ինքնուրույն կերթեւեկեն, հայտնում է Okoplaneti-ն:
Տեղական օրենքները չեն արգելում առանց վարորդի փոխադրամիջոցների տեղաշարժումը, ինչը Ֆինլանդիան դարձնում է «խելացի» երթուղիների կատարյալ թեստային պոլիգոն: EZ10 ինքնակառավարվող մոդելները ընդհանուր օգտագործման ճանապարհների համար նախկինում էլ են թողարկվել, սակայն առաջին անգամ է թույլատրվում ուղեւորփոխադրում կատարել:
EasyMile EZ10-ն արտադրվում է Ֆրանսիայում՝ Ligier ֆրանսիական ավտոկոնցեռնի եւ հնդկական Robosoft ռոբոտատեխնիկա մատակարարողի համատեղ ձեռնարկությունում: Միկրոավտոբուսները կարող են բացել մինչեւ 40 կմ/ժամ արագություն, սակայն Ֆինլանդիայի մայրաքաղաքում դրանց արագությունը կսահմանափակվի ժամում 11 կմ: Դրանից բացի, EZ10-ները հաշվարկված են ուղեւորների կարճ տեղափոխությունների համար, օրինակ՝ մետրոյի կայարանից մինչեւ ավտոբուսի կանգառ:
Առանց վարորդ երթուղիների փորձարկումները կտեւեն մինչեւ սեպտեմբերի կես: