Թուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել 62 գործարարի
International newsԹուրքիան Գերմանիայից պահանջել է արտահանձնել 62 թուրք բիզնեսմենների, որոնք կասկածվում են ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում վտարանդիության մեջ բնակվող թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապեր ունենալու մեջ, որին Անկարան մեղադրում է հուլիսի 15-ին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Haber 7 թերթը` նշելով, որ գործարարները, որոնց պահանջում է վերադարձնել Անկարան, մեղադրվում են Գյուլենի շարժումը ֆինանսավորելու մեջ:
Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է ընդունել:
Այժմ Էրդողանը փորձում է հասնել ԱՄՆ-ից Գյուլենի արտահանձնմանը: Գյուլենն, իր հերթին, դարձել է Էրդողանի առավել նշանակալից քննադատներից մեկը: Ֆեթուլլահ Գյուլենը ժխտում է ռազմական հեղաշրջմանն իր մասնակցությունը, եւ գտնում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը տառապում է հոգեկան խանգարումով: