Ֆիլիպիններում 3 ամսում 1.8 հազար մարդ է սպանվել թմրանյութերի դեմ պայքարի շրջանակում
International newsՖիլիպիններում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի պաշտոնավարության երեք ամիսների ընթացքում շուրջ 1.8 հազար մարդ է սպանվել թմրանյութերի գործածման դեմ պայքարի շրջանակում, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը:
Տեղի ոստիկանության ղեկավար Ռոնալդ Դելա Ռոզան հայտնել է, որ 712 թմրանյութեր վաճառողներ ու թմրամոլներ են սպանվել երկրում ոստիկանանական ռեյդերի ժամանակ: Նա հավելել է, որ ոստիկանությունը մոտ 1067 սպանություն է հետաքննում, որոնք կապակցված են թմրանյութերի հետ, բայց կապ չուննեն ոստիկանության գործունեության հետ:
Դուտերտեն նախագահ է ընտրվել մայիսյան ընտրությունների արդյունքներով ու միանգամից նախաձեռնել է լայնածավալ արշավ թմրանյութեր գործածողների ու տարածողների դեմ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները դատապարտել էին ֆիլիպինյան իշխանությունների պայքարի մեթոդները, կոչ արել դադարեցնել անկանոն սպանությունները ու առանց պատշաճ դատավարության՝ կասկածյալներին մահապատժի ենթարկելու պրակտիկան: Դոտերտեն էլ ի պատասխան սպառնացել էր, որ երկիրը կարող է դուրս գալ ՄԱԿ-ից: Ավելի ուշ երկրի արտգործնախարար Պերֆեկտո Յասայը հայտնել է, որ երկիրը մտադիր չէ դուրս գալ ՄԱԿ-ից՝ չնայած նախագահի խոսքին: