Ուկրաինայի բնակիչների միայն 38 տոկոսն է իր երկիրը լիովին անկախ համարում. հարցախույզ
International newsՈւկրաինայի քաղաքացիների սոսկ 38 տոկոսն Է Ուկրաինան իրոք անկախ պետություն համարել, մինչդեռ երկրի բնակիչների կեսը հակառակ կարծիքն Է հայտնել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում Ուկրաինայի անկախության հռչակման 25-ամյակի առթիվ Կիեւի Սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի հետ համատեղ Իլկո Կուչերիվի անվան «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի կատարած հարցման տվյալները:
«Քաղաքացիների մեծ մասն Ուկրաինան իրոք անկախ պետություն չի համարում. 2016 թվականին իր երկրի իսկական անկախության հարցում համոզված Է 38 տոկոսը, հակառակ կարծիքին Է 49 տոկոսը: 2001 թվականից ի վեր (երբ առաջին անգամ դրվեց այս հարցը) ամբողջ ընթացքում միայն 2005 թվականին Է, որ քաղաքացիների մեծ մասն Ուկրաինան համարել Է իրոք անկախ (49 տոկոս 37-ի դիմաց)»,- ասված Է հաղորդագության մեջ:
Օգոստոսի 24-ին Ուկրաինան կնշի անկախության հռչակման 25 տարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: