Մունիրը ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»
Sport«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Մունիր Էլ Հադադին մոտ է կատալոնական ակումբից հեռանալուն:
Sport.es-ի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Լոնդոնի «Տոտենհեմ», որը հետաքրքրված է նրանով: Մունիրի ծառայություններով հետաքրքրված են մի շարք այլ ակումբներ՝ իսպանական «Ռեալ Սոսյեդադը» եւ «Սելտան», ֆրանսիական ՊՍԺ-ն, գերմանական «Շալկեն», անգլիական «Սթոք Սիթին» ու «Էվերտոնը»: Իսպանիայի նախորդ առաջնությունում նա անցկացրել էր 15 խաղ եւ խփել 3 գոլ: