Մոսկվան պահանջել Է տեսահսկողություն սահմանել Եգիպտոսի օդանավակայանների աշխատակիցների նկատմամբ
International newsԵգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարար Շերիֆ Ֆաթխին հայտարարել Է, թե Ռուսաստանը պահանջում Է տեսախցիկների տեղակայում, որոնք կվերահսկեն տեղական օդային նավահանգիստների աշխատակիցների տեղաշարժերը:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, պաշտոնյան հայտարարել Է Daily News Egypt թերթում հրապարակված հարցազրույցում:
Ռուսական կողմը նաեւ պնդում Է, որ օդանավակայանները հանդերձվեն կենսաչափական սարքերով նույն նպատակների համար: Ֆաթխիի խոսքով՝ իր նախարարությունն արդեն սկսել Է աշխատել Մոսկվայի պահանջների վրա:
Եգիպտսի նախագահ Աբդել Ֆաթախ աս Սիսին օգոստոսի 22-ին հույս Է հայտնել, որ ռուս զբոսաշրջիկները կարող են մոտ ժամանակներս վերադառնալ երկիր:
Օգոստոսի 19-ին Ֆաթխին հայտարարել Էր, որ երկու երկրների միջեւ կանոնավոր չվերթները կարող են սկսվել հոկտեմբերին: