Die Welt. Գերմանիայում թուրքական հետախուզության ավելի քան 6 հազար գործակալ է աշխատում
International newsԹուրքական հետախուզությունը (MIT) ինֆորմատորների հսկայական ցանց ունի Գերմանիայում, հաղորդում է Die Welt-ը:
Պարբերականի տեղեկություններով, խոսքը ավելի քան 6 հազար գաղտնի գործակալների մասին է:
«Արդեն վաղուց շեշտը դրվում է հիմնականում հետախուզական տվյալների ստացման, ոչ թե բռնաճնշումների վրա»,-հայտարարել է անվտանգության հարցերով գերմանացի փորձագետ Էրիխ Շմիդտ Էենբին: Նա հավելել է, որ «նույնիսկ «Շտազիին» չի հաջողվել Գերմանիայում ստեղծել ինֆորմատորների նման լայն ցանց»:
«Կանաչների» կուսակցությունից պատգամավոր Հանս Կրիստիան Շտրեբելեի խոսքով, թուրքական հետախուզությունը «անհավատալի գաղտնի գործունեություն» է ծավալում: Նա կոչ է արել Գերմանիայի Սահմանադրության պահպանման գերատեսչությանը, դաշնային հետախուզական ծառայությոանը եւ ոստիկանությանը շտապ կարգով վերանայել համագործակցությունը Թուրքիայի հետ: