Yerevan, 23.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գործընկերները հիշում են պայքարից երբեք չհրաժարվող իրենց լավ ընկերոջը` կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանին

Lifestyle

Լավ ընկեր, հետաքրքիր զրուցակից, տաղանդավոր եւ հումորով անձնավորություն: Հենց այսպես են գործընկերները հիշում տաղանդավոր կինոօպերատոր Վարդան Զիլֆուղարյանին, ով կյանքից հեռացավ երիտասարդ տարիքում` ծանր հիվանդության դեմ երկար պայքար մղելուց հետո:

«Արարատ» հեռուստաընկերության օպերատոր Արթուր Հունանյանը դեռ վաղ ժամանակներից է ճանաչել Վարդանին: Նրա խոսքով` Վարդան Զիլֆուղարյանը պայքարող անձնավորություն էր, մինչեւ  վերջին վայրկյանն էլ պայքարում էր ապրելու համար:

«Բավականին երիտասարդ էր, երբ ծանոթացանք, ու չնայած այդ երիտասարդ տարիքին` շատ կազմակերպված տղա էր: Նա լավ ընկեր էր, ուներ յուրահատուկ խոսելաոճ, շատ հումորով էր եւ հրաշալի մասնագետ: Մոսկվա տեղափոխվելուց հետո հանդիպում էինք հիմնականում գործուղումների ժամանակ, նստում, զրուցում, պատմություններ պատմում: Միասին եղել ենք շատ երկրներում: Հարսանիքից առաջ էլ եկավ, ասաց, որ ուզում է` լինեմ իր հարսանիքի թամադան: Շատ օրիգինալ եւ ուրախ հարսանիք էր: Վերջին անգամ նրան հանդիպեցի Երեւանում, երբ եկել էր փաստաթղթերով զբաղվելու, որպեսզի մեկներ Միացյալ Ն ահանգներ: Հետագայում նույնիսկ իմացա, որ բուժումը լավ ընթացք է ստացել, սակայն չհաղթահարեց: Շատ հանկարծակի եւ շատ ցավալի լուր էր: Ցավում եւ ափսոսում եմ իր մարդ տեսակի կորստի համար».-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գործընկերը:

Հայկական երկրորդ հեռուստաընկերության լրագրող Հրածին Սաֆարյանն էլ պատմում է, որ գործընկերներով միշտ էին ուրախանում Վարդանի հաջողություններով:

«2000-ական թվականներից  ենք սկսել միասին աշխատել «Լրաբեր»-ում:  Շատ պահանջկոտ էր, ուզում էր, որ կադրերին միշտ հետեւողական լինենք, միշտ համագործակցում էր լրագրողի հետ: Բացի դրանից միասին  արտերկրում պետական միջոցառումներ լուսաբանելու շատ առիթներ ենք ունեցել: Մոսկվա տեղափոխվելուց հետո գալիս էր մեզ մոտ, տպավորված պատմում էր կինոաշխարհի մասին, մենք էլ ուրախանում էինք, ռեպորտաժներ պատրաստում մեր գործընկերոջ մասին:  Շատ լավ հիշողություններ են մնացել իրենից: Վարդանը լուրջ ֆիլմեր էր նկարահանում Մոսկվայում, մենք էլ կատակով ասում էինք, որ բոլոր ռուսական ֆիլմերը մինչեւ վերջ նայում ենք, որ տիտրերում Վարդանի անունն էլ կարդանք:  Խոստացել էինք, որ հենց ապաքինվի, գա Հայաստան, մի ռեպորտաժ էլ ենք պատրաստելու իր մասին, սակայն հիվանդությունն ավելի ուժեղ գտնվեց: Մենք մինչեւ վերջ էլ հույս ունեինք, որ  լավ կլինի»,- վերհիշեց լրագրողը:

Վարդան Զիլֆուղարյանը հեռանկարային հայ կինոօպերատոր է, ով աշխատանքային գործունեության վերջին տասը տարիների ընթացքում լուրջ փորձ ու գիտելիքներ է ձեռք բերել Հայաստանում և Ռուսաստանում: 2014 թվականին հերթական նկարահանուման ժամանակ Վարդանի ինքնազգացողությունը վատանում է: Կինոօպերատորը մոտ մեկ ամիս հետազոտություններ է անցնում հիվանդանոցում` արդյունքում ստանալով արյան սուր լեյկոզ ախտորոշումը: Զիլֆուղարյանին ռուս բժիշկները հայտնում են, որ  ապրելու երկար ժամանակ չի մնացել:

Այնուամենայնիվ, նա թևաթափ չի լինում և որոշում է շարունակել բուժումը Գերմանիայում, որտեղ մասնագետները տալիս են առավել ստույգ ախտորոշում՝ սուր մելոբլաստիկ լեյկոզ: Գերմանիայում մեկուկես ամիս ստացած քիմիոթերապիան այդքան էլ արդյունավետ չի լինում, սակայն պայքարից չհրաժարվող օպերատորին ճակատագիրը նվեր է մատուցում:

Գերմանիայում ծնվում է նրա դուստրը՝ Մարիաննան: Ավելի ուշ պարզվում է, որ Վարդանի քույրը՝ Աննան կարող է եղբոր համար դառնալ ոսկրածուծի դոնոր և փրկել նրան: Նա եղբոր բուժման համար կազմակերպում է դրամահավաք: Այնուհետև, ԱՄՆ-ի Ազգային առողջության ինստիտուտը Վարդանին ներգրավում է լեյկեմիայի կազդուրման նոր դեղամիջոցների փորձարկման ծրագրում: Ոսկրածուծի փոխպատվաստման մոտ կես միլիոն դոլար արժողությամբ վիրահատությունը արվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Զիլֆուղարյանը համառորեն  շարունակում էր պայքարը` բոլորին կոչ անելով երբեք չհանձնվել և միշտ հույսը սրտում շարունակել պայքարը` հանուն սիրելիների:

 

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers