Հայտնի է, թե Նեյմարը երբ կմիանա Բարսելոնային
Sport«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարն օրերս Բրազիլիայի ընտրանու հետ դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն:
Ակումբը թույլ է տվել ֆուտբոլիստին որոշ ժամանակ էլ մնալ հավաքականի ճամբարում: Նեյմարը մինչև ԱԱ-2018-ի՝ սեպտեմբերին կայանալիք ընտրական հանդիպումները կլինի ընտրանում:
Բրազիլիայի հավաքականը սեպտեմբերի 2-ին մրցելու է Էկվադորի, իսկ սեպտեմբերի 7-ին Կոլումբիայի հավաքականների հետ: Դրանից հետո Նեյմարը կմիանա կատալոնական թիմին:
Բրազիլիայի օլիմպիական հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ ՝ Ռաֆինյան վերադարձել է «Բարսելոնայի» մարզումներին: