ՄԱԿ-ը մտադիր է Սիրիայում հումանիտար օգնություն տրամադրել շուրջ 2 մլն մարդու
International newsՄԱԿ-ը հույս ունի սեպտեմբերին հումանիտար օգնություն հասցնել շուրջ 2 մլն մարդկանց: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ'Բրայենը:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Սիրիայում հումանիտար իրավիճակի հարցով նիստում` վերջինս տեղեկացրել է, որ ՄԱԿ-ը արդեն հայտ է ներկայացրել սեպտեմբերին 34 դժվար հասանելի և շրջափակման մեջ գտնվող շրջաններին հումանիտար բեռներ մատակարարելու մասին: Այդ օգնությունը նախատեսված է 1.9 մլն մարդու համար:
Օ'Բրայենի խոսքով` սիրիական կառավարության պատասխանին սպասում են մինչև օգոստոսի 30-ը:
Օգոստոսին ՄԱԿ-ը ծրագրել էր 991 000 մարդկանց համար հումանիտար օգնություն հասցնել 32 շրջաններում, սակայն համաշխարհային կազմակերպությունը մերժում էր ստացել հասցեների կեսի շուրջ: