Թրամփը պահանջել է հատուկ դատախազ նշանակել «Հիլարի Քլինթոնի գործը» հետաքննելու համար
International newsՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների վարչակազմից պահանջել Է հատուկ դատախազ նշանակել, որն անաչառ հետաքննություն կվարի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից պաշտոնեական նպատակներով անձնական փոստային սերվերի օգտագործման գործով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նա հայտարարել Է, թե չի կարող վստահել Հետաքննությունների համերկրային բյուրոյի (ՀՀԲ) կողմից ավելի վաղ անցկացված հետաքննության արդյունքներին, քանի որ այդ գերատեսչությունները «քաղաքական գործիք են Սպիտակ տան ձեռքին»:
Այս առնչությամբ, Թրամփի խոսքով՝ «պետք Է նշանակվի հատուկ անկախ դատախազ»:
Ինչպես նշել Է Associated Press գործակալությունը, այն հաղորդումների հայտնվելուց հետո, որ ՀՀԲ-ն հայտնաբերել Է Քլինթոնի եւս շուրջ 15 հազար նամակներ, որոնք նախկինում չեն հրապարակվել, հանրապետականներն ակտիվացրել են նախկին պետքարտուղարի քննադատությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: