Թեյլոր Բլեքետը տեղափոխվել է «Ռեդինգ»
Sport«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երիտասարդ կենտրոնական պաշտպան Թեյլոր Բլեքետը տեղափոխվել է անգլիական մեկ այլ ակումբ՝ «Ռեդինգ»:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է «Ռեդինգ»-ի պաշտոնական կայքը:
22-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ» -ում իր նորամուտը նշել էր Լուի վան Գալի օրոք: Թեյլոր Բլեքետը չէր մտնում Ժոզե Մոուրինյոի այս մրցաշրջանի պլանների մեջ: Ավելի վաղ «Յունայթեդ»-ի մեկ այլ պաշտպան՝ Կեմերոն Ջեքսոնը վարձավճարով տեղափոխվել էր «Վուլվերհեմպթոն» : «Ռեդինգ»-ի գլխավոր մարզիչն է Հոլանդիայի հավաքականի երբեմնի առաջատար պաշտպաններից մեկը՝ լեգենդար Յափ Ստամը: