«Ռեալն» ու Բեյլը նոր պայմանագիր կկնքեն
SportՄադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է նոր պայմանագրի դրույթները կիսապաշտպան Գարեթ Բեյլի հետ, վստահեցնում է «Marca» պարբերականը։
Ուելսցի ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կերկարաձգվի ևս երկու տարով՝ մինչև 2021 թվականը։ Բեյլի աշխատավարձը ևս կբարձրացվի և թիմում կզիջի միայն աստղային առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձին։ Ներկայումս այդ ցուցանիշով երկրորդը պաշտպան Սերխիո Ռամոսն է, որը տարեկան 10 միլիոն եվրո «մաքուր» աշխատավարձ է ստանում։
Հավելենք, որ Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի մեկնարկային խաղում Բեյլը «Ռեալ Սոսյեդադի» դարպասը երկու գնդակ էր ուղարկել։