Կուբան եւ Իրանը փոխըմբռնման առաջին հուշագիրն են ստորագրել իրենց պատմության մեջ
International newsԿուբան եւ Իրանը Հավանայում փոխըմբռնման առաջին հուշագիրն են ստորագրել իրենց պատմության մեջ, որը խթան կծառայի երկու երկրների առեւտրական հարաբերությունների զարգացման համար:
Այդ մասին հայտնել է Prensa Latina գործակալությունը:
Համաձայնությունը ձեռք է բերվել Կարիբյան պետություն Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այցելության ժամանակ: Կուբա մեկօրյա այցը իրանական դիվանագիտության ղեկավարի լատինամերիկյան շրջագայության բաղկացուցիչ մասն է, որին ուղեկցում է վեց տասնյակ ձեռնարկատերերից բաղկացած պատվիրակությունը:
Հուշագիրն ստորագրվել է երկու երկրների առաջին տնտեսական համաժողովի աշխատանքի արդյունքներով, որը տեղի է ունեցել Զարիֆի եւ Կուբայի արտաքին առեւտրի եւ օտարեկրյա ներդրումների նախարար Ռոդրիգո Մալմիերկիի նախագահությամբ: Կողմերն արձանագրել են երկկողմ հարաբերությունների «լավ մակարդակն» այն պահին, երբ Կուբան իրականացնում է տնտեսական բարեփոխումներ եւ ձգտում ներգրավել օտարերկրյա ներդրումներ: Գործարար համաժողովին մասնակցել են այնպիսի ոլորտների ներկայացուցիչներ, ինչպսիսիք են արդյունաբերությունը, լեռնահանքային արտադրությունը, դեղա գործությունը եւ կենսատեխնոլոգիաները, էներգետիկան, նանոտեխնոլոգիաները, բժշկությունը, սննդարդյունաբերությունը, առեւտուրը: «Մենք ցանկանում ենք համագործակցություն զարգացնել տարբեր բնագավառներում, հատկապես տեխնոլոգիաների եւ էներգետիկայի ոլորտներում»,- ճշտել է իրանցի դիվանագետը:
Գործարարների հանդիպմանը Ջավադ Զարիֆը հայտնել է, որ Իրանը շահագրգռված է կապերն ընդլայնելու նաեւ Լատինական Ամերիկայի հետ, ինչի կապակցությամբ նրա ուղեւորությունը, բացի Կուբայից, կներառի տարածաշրջանի նաեւ այլ երկրներ՝ Նիկարագուան, Էկվադորը, Չիլին, Վենեսուելան եւ Բոլիվիան, հաղորդել է ՏԱՍՍ-ը: