ԿԺԴՀ-ն պահանջել է ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ անցկացնել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի վարժանքների պատճառով
International newsՓենյանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով արտահերթ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի կողմից համատեղ զորավարժություններ անցկացնելու կապակցությամբ, տեղեկացնում է,«Արմենպրես»-ը:
ՄԱԿ-ին առընթեր ԿԺԴՀ-ի մշտական ներկայացուցիչ Չա Սոն Նամի նամակում, որը տարածվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում, ընդգծվում է, որ այդ զորավարժությունները սպառնալիք են ներկայացնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Կորեական թերակղզու իրադրությունը մղում են պատերազմի:
Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զինված ուժերը օգոստոսի 22-ին ձեռնամուխ են եղել Ulchi Freedom Guardian լայնամասշտաբ համատեղ զորավարժություններին: Ինչպես հայտնել է միավորված հրամանատարության շտաբը, ընդհանուր առմամբ դրանց մասնակցում են 75 հազար զինծառայողներ, այդ թվում՝ 25 հազար ամերիկացի զինվորներ ու սպաներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: