Թրամփը չի բացառել միգրանտների նկատմամբ իր դիրքորոշման մեղմացումը
International newsՀանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի բացառում անօրինական միգրանտների նկատմամբ իր կոշտ դիրքորոշման փոփոխությունը եւ նույնիսկ կարող Է քննարկել գոյություն ունեցող օրենքների մեղմացման հնարավորությունը, որոնք վերաբերում են Միացյալ Նահանգներից այն անձանց վտարմանը, որոնք երկիր են ժամանել ոչ օրինական կերպով: Ա յս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Fox News հեռուսալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Թրամփը դրական Է պատասխանել հաղորդավարի այն հարցին, թե ինքը կարող Է արդյոք նախագահ ընտրվելու դեպքում մեղմացնել գործող միգրացիոն օրենքները եւ թույլ տալ երկրում մնալ այն անօրինական միգրանտներին, որոնք երկրում ապրում են արդեն երկար ժամանակ, ունեն ընտանիքներ եւ դաստիարակում են երեխաների:
«Անշուշտ, (օրենքների) մեղմացում հնարավոր Է, որովհետեւ մենք չենք ցանկանում վնաս պատճառել մարդկանց»,- ասել Է միլիարդատերը: «Մեր երկրում կան հիանալի մարդիկ (միգրանտների թվից), եւ նրանք մեզ պետք են»,- խոստովանել Է հանրապետականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: