ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը սեպտեմբերի 7-8-ին նիստ կանցկացնի Վրաստանում
International newsՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը սեպտեմբերի 7-8-ին նիստ Է անցկացնելու Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
«Խորհրդի այցի շրջանակներում կարող են քննարկվել Վարշավայի գագաթնաժողովի արդյունքներին վերաբերող հարցերը: Կարծում եմ, որ կքննարկվեն նաեւ ձեռք բերված արդյունքները՝ Վրաստանի ժողովրդավարական եւ տնտեսական զարգացման տեսակետից: Սա շատ կարեւոր այց Է: Հյուսիսատլանտյան խորհուրդն բարձրագույն մարմինն Է, որը որոշումներ Է ընդունում դաշինքում, ուստի այս այցն առանձնահատուկ Է մեզ համար»,- լրագրողներին հայտարարել Է վարչապետը կառավարության նիստից առաջ:
Հյուսիսատլանտյան խորհուրդն ընդունում Է ՆԱՏՕ-ի քաղաքականության հանգուցային որոշումները: Նա նիստեր Է անցկացնում մշտական ներկայացուցիչների, պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարների կամ պետությունների ու կառավարությունների ղեկավարների (գագաթնաժողովներ) մակարդակով:
Խորհրդի նիստերը նախագահում Է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: