37 զոհ, 150 անհետ կորած. Իտալիայում երկրաշարժից զոհերի թիվը շարունակում է աճել. BBC
International newsԻտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի, 150 մարդ անհետ կորած է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, զոհերի մեծամասնությունը Պեսկարա դել Տրոնտո գյուղից են, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է:
Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ ճշտվում էԻտալիայում տեղի ունեցած երկրաշարժիցտուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների ևհայերի առկայության մասինտեղեկատվությունը։ ՀՀ դեսպանությունըմշտական կապի մեջ է տեղի իշխանություններիհետ:
6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյացնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի էունեցել տեղական ժամանակով ժամը 03:36-ին(Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: 5,4 մագնիտուդովերկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել ԿենտրոնականԻտալիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել Իտալիայի Լացիոյի,Ումբրիայի եւ Մարկի մարզերում:
Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն, Պեսկար դել Տրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյացնցումներ են զգացվել Հռոմում:
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ և արևելյան երկայնության 13.290Օ:Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7բալ: