«Չելսիի» եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվողը տեղափոխվեց Հնդկաստան
SportԼոնդոնի «Չելսիի» եւ կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող, իսլանդական ֆուտբոլի լեգենդար խաղացող Էյդուր Գուդյոնսենը կարիերան կշարունակի Հնդկաստանի Սուպերլիգայում: Նա պայմանագիր է կնքել «Պունա Սիթի» ակումբի հետ: 37-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը նորվեգական «Մոլդեն» էր:
«Չելսիի» հետ Գուդյոնսենը դարձել է Անգլիայի կրկնակի չեմպիոն, «Բարսելոնայի» հետ՝ Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր:
1996-2016 թվականներին Իսլանդիայի հավաքականում Գուդյոնսենն անցկացրել է 88 հանդիպում, խփել է 26 գոլ: