Yerevan, 05.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ավետարանիչների որմնանկարները կզարդարեն Գյումրիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցին

Society

Գյումրիի Սբ Ամենափրկիչ եկեղեցում շարունակվում են ներքին հարդարման աշխատանքները,  սակայն մինչ դրանց ավարտն արդեն իսկ պատրաստ են եկեղեցու գմբեթի որմնանկարը: Ավելի քան 38 մետր բարձրության վրա` անմիջապես գմբեթի տակ,  որմնանկարը պատկերում է Հիսուս Քրիստոսին՝ բազմած չորս կենդանակերպերի վրա, իսկ ներքևում հրեշտակներ ու հրեշտակապետեր Ö ‡ չորս քերովբեներն են:

Բացի այդ, թմբուկի տակ՝ սյուներին, շատ շուտով կլինեն  4 ավետարանիչների պատկերները:

Սբ. Ամենափրկիչը, ինչպես հեղինակներն անվանել են որմնանակարը, առանձնանում է ոչ միայն  հայկական մանրանկարչությանը բնորոշ պատկերներով ու գունային լուծումներով, այնպես էլ նախշերով:

Գմբեթի տակ` մոտ 20 մետր բարձրության վրա, 4 սյուներին կլինեն ավետարանիչները՝ Մաթևոս, Մարկոս, Ղուկաս, Հովհաննես՝  ընդունված համապատասխանաբար չորս խորհրդանշական լուծումներով` հրեշտակակերպ մարդ« առյուծ« եզ և արծիվ։ Եկեղեցական ավանդությունն այս խորհդանիշներին տալիս է հետևյալ բացատրությունը. Մաթևոսի ավետարանն սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությամբ« այդ պատճառով հեղինակը նույնացվում է մարդու հետ, Մարկոսը առյուծի քաջությամբ առաջինն է բարձրաձայնում« որ Քրիստոս Աստծո որդի է, Ղուկասը նույնացվում է զոհի՝ եզի հետ« քանի ո ր իր պատմությունն սկսում է Զաքարիայի զոհաբերության պատմությամբ։ Հովհաննեսն իր ավետարանի սկզբում արծվի իմաստությամբ վերևից սավառնելով է ներկայացնում Հիսուսի աստվածությունը։ Նախկինում եկեղեցին որմնանակարներ ունեցել է միայն խորանի հատվածում, որոնք պահպանվել է:

Ինչպես ողջ եկեղեցու վերակառուցման և ներքին հարդարման, այնպես էլ որմնանկարի ստեղծման աշխատանքները կատարվել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: Ստեղծագործության հեղինակը՝  որմնանկարիչ Լևոն Զաքյանը, «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ արդեն մեկ ամիս է ինչ Վահագն Հովհաննիսյանի հետ կրկին աշխատում են «Ամենափրկչի» նոր որմնանկարների վրա: Ի տարբերություն գմբեթի տակ գտվող որմնանկարի, որի բարդությունը կայանում էր  բարձրության մեջ՝ մինչ որմնանկարի պատկերումը կատարվել է& nbsp; մաթեմատիկական հաշվարկ՝ համաչափություն ապահովելու համար, իսկ սյուների վրա աշխատանքն ավելի հեշտ է տրվում:

«Սա գմբեթի տակի որմնանակարի, ասես, շարունակությունն է: Անցած տարի, երբ ավարտեցինք գմբեթի որմնակարը, հնարավոր չէր սյուների վրա աշխատանք սկսել՝ դեռ ծեփապատված չէր: Պետք է այնպես անենք, որ այս որմնանկարներն ամեն ինչով լինեն գմբեթի որմնանկարի շարունակությունը և կապված լինեն միմյանց հետ»,-նշեց Լևոն Զաքյանը:

Գյումրիի խորհրդանիշներից մեկը համարվող 1860 ականներին կառուցված, ավելի քան 36 մետր բարձրություն /առանց գմբեթի/ ունեցող եկեղեցին, որի ճարտարապետը եղել է Թադևոս Անտիկյանը, խորհրդային տարիներին ծառայել է որպես ֆիլհարմոնիայի դահլիճ: Եկեղեցին կառուցվել է «Անի»-ի մայր տաճարի օրինակով: Գյումրիում տարածված ավանդապատումը նշում է, որ վարպետն  ամեն անգամ քարը դնելիս ֆայտոնով  գնացել է Անի և հետ եկել ու նոր շարունակել շինարարությունը՝ քար առ քար ապահովելով եկեղեցիների նմանությունը:  Որոշ աղբյուրների պնդմամբ՝ եկեղեցու շինարարության& nbsp; համար ծախսվել է 60 հազար ռուսական ոսկի, եղել են նաև հանգանակություններ, իսկ գյումրեցիներն աշխատել են անվարձահատույց: Եկեղեցու խաչը սկզբում եղել է փայտից:

1988 թվականի երկրաշարժից եկեղեցին մասամբ ավերվել էր: Եկեղեցու վերականգնման աշխատանքները մեկնարկեցին 1998 թվականին նախ հանգանակություններով, ապա ստեղծված «Ամենափրկիչ» հիմնադրամի կողմից բարերարների միջոցներով: Եկեղեցու վերականգնման աշխատանքերն իրականացվել են պահպանելով նախկին ճարտարապետական տեսքը`  օգտագործելով եկեղեցու հին քարերը, սակայն ամրության համար ավելացվել են մետաղյա կոնստրուկցիաներ: 2002 թվականից վերականգնման աշխատանքների համար  ֆինանսական հիմնական բեռը վերցրել էր Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն&nbsp ; ու նրա ընտանիքը: Նրանց միջոցներով հիմնանորոգվեց եկեղեցին և խաչը:

Տեղադրված խաչով եկեղեցին ունի 47 մետր բարձրություն: Ներկայում ընթանում են եկեղեցու ներքին հարդարման աշխատանքները: Եկեղեցու վրա արդեն տեղադրված է նաև փոքր զանգը, որը քաղաքին է նվիրել քանդակագործ Արտուշ Պապոյանը:

Շատ գյումրեցիներ վստահ են, որ  1988 թվականի երկրաշարժից հետո  Գյումրիի վերականգնումը կազդարարվի հենց  Ամենափրկչի վերականգնումով:

Արմենուհի Մխոյան

Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone Event