Առանց ԼՂՀ վերջնական խոսքի հակամարտության որևէ կարգավորում հնարավոր չէ. Կոնստանտին Զատուլին
PoliticsԼեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու ճանապարհին ղարաբաղցիների կամքը չի կարող անտեսվել: «Նոյեվ կովչեգ» թերթին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով` չնայած նրան, որ Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը տուժում է շրջափակումից և հակամարտության այլ հետևանքներից, այն կարող է դասեր տալ, այսպես ասած, ճանաչված պետություններին»:
«Դրահամար էլ մարդիկ սովորել են և ցանկանում են աշխատել, առկա է Հայաստանի և հայկական սփյուռքի աջակցությունը, նաև բարենպաստ կլիմայական հնարավորություններ:
Այդ առումով, Լեռնային Ղարաբաղն ավելի ինքնաբավ պետություն է` ի տարբերություն մի շարք պաշտոնապես ճանաչված ՄԱԿ-իանդամ-պետությունների»,- նկատել է Զատուլինը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենն ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից քարոզչական ծրագրով կիրառվող Լեռնային Ղարաբաղին սևացնելու բոլոր քայլերը հիմնված են նախանձի, 90-ականների պատերազմական գործողություններում պարտության նստվածքի վրա: Սակայն, ըստԶատուլինի, օբյեկտիվ իրականությունը նրանք չեն արտացոլում:
«Եվ ես վստահ եմ, որ առանց ԼՂՀ վերջնական խոսքի` հակամարտության որևէ կարգավորում հնարավոր չէ: Վստահ եմ, որ ԼՂ հակամարտության կարգավորումը, նորմալ կյանքին վերադառնալը, ստատուս քվոյին հասնելը հնարավոր է:
80-90-ականների իրադարձությունների հիման վրա եղել է Լեռնային Ղարաբաղի` Հայաստանին վերամիավորվելու կամ ինքնորոշվելունկամքը, բայց ոչ Ադրբեջանի մաս լինելը: Եվ այդ կամքը գերիշխում է նաև այսօր, այն կարգավորման տարբերակների և բոլոր հնարավորությունների հիմքն է:
Այն չի կարող անտեսվել: Ղարաբաղցիների ինքնորուշման կամքի իրագործումն անցել է փորձություններով և հաղթանակել 1989-1994 թվականների արյունալի պատերազմում»,- շեշտել է Կոնստանտին Զատուլինը: