Տուխել. Ռեալի հետ խաղերը Բորուսիայի համար դասական են դառնում
SportԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունը: Գերմանական ակումբը F խմբում մրցելու է մրցաշարի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալի», ինչպես նաև Լիսաբոնի «Սպորտինգի» ու Վարշավայի «Լեգիայի» հետ:
«Անհամբերությամբ էինք սպասում վիճակահանությանը: Շատ ուժեղ խմբում ենք հայտնվել: Մեզ բարդ, բայց հետաքրքիր հանդիպումներ են սպասում:
«Ռեալի» հետ խաղերը Դորտմունդի համար արդեն դասական են դառնում: Սպասում ենք մրցաշարի գործող չեմպիոնի հետ դիմակայությանը»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: