Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի տղամարդկանց մինչև 22 տարեկանների հավաքականը մեկնարկել է Եվրոպայի առաջնությունում
SportՀայաստանի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց մինչև 22 տարեկանների հավաքականը մասնակցում է Եվրոպայի առաջնությունը :«Արմենպրես»-ը հայտնում է , որ տղամարդկանց Աշոտ Բալաբեկյան-Ռազմիկ Միսկարյան զույգը նույն խմբում է ընդգրկվել Հունաստանի, Բելառուսի, Լիտվայի վոլեյբոլային զույգեր հետ:
Հայաստանը ներկայացնող լողափնյա վոլեյբոլի զույգն արդեն հասցրել է ուժերը չափել Հունաստանի և Բելառուսի զույգի հետ և երկու մրցավեճում էլ պարտվել է միևնույն՝ 2-0 հաշվով: Վերջին խաղում Աշոտ Բալաբեկյան-Ռազմիկ Միսկարյան զույգը կհանդիպեն Լիտվայի վոլեյբոլիստներին:
Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենում Հունաստանի Սալոնիկ քաղաքում: