Yerevan, 03.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհի ամենախելահեղ կողոպուտները, որոնք Դուք հաստատ չեք տեսել ֆիլմերում

Բանկերի կողոպուտները ու խոշոր գողությունները թանգարաններից ու նմանատիպ այլ հաստատություններից բազմիցս պատկերվել են զանազան կինոնկարներում և հանդիսացել են կինոսերների հետաքրքրության առարկան։ Այնուամենայնիվ, երբ ամսագրերում իրական պատմություններ ես ընթերցում բանկերի կողոպուտների մասին, համոզվում ես, որ դրանք այնքան լավ ծրագրված ու ուշագրավ չեն, որքան կինոնկարներում ներկայացվող կողոպուտները։ Այս հոդվածում ներկայացված են որոշ իրական կողոպուտներ, որոնք այնքան արտառոց են, որ արժեր դրանց հիման վրա կինոնկար նկարահանել։

1. «Երիտասարդ ծերունու» հանցավոր գործունեությունը

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet Այս ծեր մարդու արտաքինը խաբուսիկ է։ Նա կասկածվում է Կալիֆորնիայում կատարված16 կողոպուտների մեջ։ Պատկան մարմինները կարծում են, որ այս մարդն իրականում շատ ավելի երիտասարդ է, քան երևում է։ Նա հավանաբար կերպարանփոխվել է իր իրական տարիքը թաքցնելու համար։ Նա այնքան արագ է ճողոպրում դեպքի վայրից, որ հազիվ թե տարեց մարդը այդքան լավ մարզավիճակում գտնվեր։ Հետաքննությունների ֆեդերալ բյուրոն խոստացել է 20,000 դոլարով պարգևատրել նրան, ով կօգնի գտնել այս հանցագործին։

2. Ինքնանպատակ կողոպուտ

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet 2008 թ.-ին մի քանի շվեդ ատրճանակներով ներխուժեցին Ամերիկայի փոստային ծառայության կենտրոն և կողոպտեցին այն։ Թվում է, թե ստանդարտ կողոպուտ է, սակայն փախուստի պահն այնքան էլ ստանդարտ չէ։ Նրանց փախուստը նման էր «Մարիո» խաղի դրվագներին։ Շվեդները մի քանի ճամրուկ էին թաքցրել փախուստի ճանապարհին, որոնց վրա փակցրել էին «BOMB» (թարգմանաբար՝ ռումբ) պիտակը։ Նրանք մի քանի մեքենա վառեցին և անգամ մեխեր գցեցին իրենց հետևից, մինչ մեքենաներով հեռանում էին դեպքի վայրից։ Այնպիսի տպավորություն էր, ասես նրանք կարտ էին վարում «Մարիո» խաղում։ Ի վերջո պարզվեց, որ հանցագործները դեռևս ոչ մի արժեքավոր բան չէին գողացել փոստային ծառայության կենտրոնից։ Ուրեմն էլ ինչի՞ համար էր այս ողջ ներկայացումը։

3. Փոշեկուլն իբրև սուպերմարկետ թալանելու միջոց

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet Ֆրանսիայի սուպերմարկետների եկամուտը մինչ օրս էլ թալանվում է «Vacuum Gang» հանցախմբի կողմից։ Օգտագործելով ձևափոխված փոշեծծիչ՝ հանցածմբի անդամները պարզապես մտնում էին խողովակների մեջ և փոշեծծիչով քաշում սուպերմարկետների գումարը։ 2011 թ.-ի տվյալներով այս հանցախմբի կողմից հափշտակված գումարի չափը հասնում էր 800,000  դոլարի։ Հանցախումբը մինչ օրս էլ գործում է։

4. Վարդագույն հովազները

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet «Վարդագույն հովազ» անունը կրող սերբական հանցախումբը մասնագիտացած է ակնեղենի գողություններում։ Հանցախմբի անվանումը կապված է նրա կատարած առաջին կողոպուտի հետ: Իրենց առաջին կողոպուտի ժամանակ հանցախմբի անդամները գողացան մի անգին զարդ և թաքցրին այն դեմքի քսուկի տարայի մեջ։ Մի խոսքով, նրանք գործել էին «Վարդագույն հովազի վերադարձը» կինոնկարի սցենարով։ Մեկ այլ կողոպուտի ժամանակ նրանք կնոջ կերպարանքով թալանեցին Փարիզի խանութներից մեկը՝ հափշտակելով այնտեղից 100 մլն. դոլար արժողությամբ զարդեր։ Իրենց ամենահայտնի կողոպուտներից մեկն իրականացնելու համար հանցախմբի անդամներն  առանձնահատուկ հնարամտություն ցուցաբերեցին։ Նրանք ներկեցին հանցանքի թիրախի մոտակա նստարաններից մեկը և դրա վրա փակցրին «Չնստել. նստարանը նոր է ներկվել» ցուցանակը, որպեսզի ոչ ոք չնստեր այդ նստարանին և իրենց կողոպուտի ականատեսը չդառնար։ Նրանց ենթադրյալ առաջնորդը՝ Դրագան Միքիքը բանտարկվեց, սակայն վերջերս նա փախավ բանտից, և այդ ժամանակից ի վեր նրան տեսնողներ չեն եղել։

5. Ծաղկավաճառից մինչև բանկի կողոպտիչ

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet Պաուլո Սերխիո դը Սոուզը և իր հանցախումբը զարմանալի կողոպուտ իրականացրին Բրազիլիայում։ Նա և իր հանցակիցները դանդաղորեն թունել փորեցին Բրազիլիայի կենտրոնական բանկի տակ։ Հողը թաքցնելու համար նրանք օգտագործում էին Սերխիոյի ծաղկի խանութի առջևի հատվածը։ Բանկում անգամ տեսախցիկներ չկային, ուստի կողոպուտը չէր տեսագրվել։ Սերխիոյի հանցախմբի անդամներից մի քանիսը ձերբակալվել են, սակայն ինքը Սերխիոն թաքնվում է պատկան մարմիններից։

6. Անզեն կողոպուտ

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet Ալբերտ Սագգիարին 1976 թ.-ին Ֆրանսիայում իրականացրեց «Société Générale» բանկի կողոպուտը։ Նա բանկի տակ թունել փորեց, որի միջով նախատեսվում էր ներխուժել բանկ։ Նա խիստ ռեժիմ էր սահմանել իր հանցակիցների համար. նրանք քնում էին օրը 10 ժամ և չէին օգտագործում սուրճ կամ ոգելից խմիչք։ Կողոպուտն ընթացավ նախօրոք մշակված ծրագրի համաձայն։ Ալբերտը 60 միլիոն ֆրանկ գողացավ, իսկ վերջում պատերից մեկի վրա թողեց հետևյալ բովանդակությամբ մի գրություն «Առանց զենքի, ատելության ու բռնության»։ Այդպես էլ չհաջողվեց ձերբակալել նրան։ 52 տարեկանում նա մահացավ կոկորդի քաղցկեղից։

7. Ամենաարտառոց կողոպուտի փորձը

Craziest Bank Robberies That Havent Been In Movies Yet 12 մարդ արձագանքեցին «Craigslist»-ում տեղադրված գովազդին։ Գովազդի տեքստում ասված էր, որ պահանջվում են ճանապարհային դիպուկահարներ, ովքեր աշխատանքի ընթացքում պետք է կրեին հատուկ ակնոցներ ու կապույտ շապիկ։ Երբ նրանք ժամանեցին, հայտնվեց 13-րդ մարդը, ով նույն համազգեստն էր կրում, ինչ մյուս 12-ը։ Հանկարծակիորեն հայտնված մարդը մոտակայքում կայանված զրահապատ բեռնատարի հսկիչից գողացավ կանխիկ գումարով լի փաթեթ։ Նա փախավ ու ցատկեց մոտակա գետնախորշի մեջ, որի ներսում խողովակ կար։ Թեպետ հետագայում նրան բռնեցին ջրերի միջից և ձերբակալեցին, սա մնում է կողոպուտի ամենաարտառոց փորձերից մեկը։
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun