Եվրամիությունը Brexit-ի «մանրակրկիտ պատասխան» կպատրաստի. Մերկել
International newsԵՄ-ի անդամ 27 երկրների՝ սեպտեմբերի 16-ին Բրատիսլավայում կայանալիք ոչ պաշտոնական գագաթնաժողովը կսկսի աշխատանքը Brexit-ի «մանրակրկիտ պատասխանի» վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Վարշավայում ելույթ ունենալով «Վիշեգրադյան խմբի» ղեկավարներÕ « հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:
«Ելույթն ուղիղ եթերով հեռարձակել Է Phoenix հեռուստաալիքը:«Ես համամիտ եմ, որ Բրատիսլավան հանձնարարություն-գագաթնաժողով Է, դա գագաթնաժողով չԷ, որը որոշում Է ընդունելու, դա աշխատանքի սկիզբն Է… ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը ոչ թե ինչ-որ իրադարձություն Է, այլ խորը կտրվածք Եվրամիության ինտեգրացման պատմության մեջ: Ուստի կարեւոր Է գտնել այդ խորը կտրվածքի հանգամանալի պատասխանը»,-ասել Է Մերկելը:
Կանցլերն ընդգծել Է, որ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեի արդյունքների գնահատումը, ինչի համար «մենք բոլորս ցավում ենք», կդառնա Բրատիսլավայի հանդիպման կենտրոնական թեման:
Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին հանրաքվե (Brexit) Է անցկացվել ԵՄ-ին հետագա անդամակցության հարցի շուրջ. Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին քվեարկել Է բրիտանացիների 51,9 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: