Պայթուցիկի առկայության կասկածի պատճառով Էստոնիայում օդանավակայանից քաղաքացիներ են տարհանվել
International newsԷստոնիայի մայրաքաղաք Տալլինի օդանավակայանից տարհանել են ավելի քան 200 ուղեւորների այն բանից հետո, երբ ուղեւորներից մեկը հայտարարել էր, որ ուղեբեռում պայթուցիկ սարք կա:
Այս մասին տեղեկացնում է Արմենպրեսը` վկայակոչելով РИА Новости-ն:
«Ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել: Պայթուցիկ սարքի մասի առկայության մասին հայտարարող ուղեւորը ձերբակալված է»,- ասված է քաղաքի պրեֆեկտուրայի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հարուցվել է քրեական գործ: Էստոնիայում նման արարքի համար անձը կարող է դատապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման: