Կոնտե. Ես գերադասում եմ միջակությունների փոխարեն փող ծախսել թոփ-խաղացողների վրա
Sport«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է տրանսֆերային շուկայում ակումբի աշխատանքի մասին։
-Մենք չհրաժարվեցինք ճիշտ նպատակների համար գումար ծախսելուց։ Իրավիճակն այնպիսին է, որ նպատակն անհասանելի է, քանի որ մենք չենք ուզում ծախս անել։ Ես ղեկավարությանն ասացի, որ նախընտրում եմ փող ծախսել ճիշտ թոփ-խաղացողների, ոչ թե միջակությունների վրա։
Պետք է հասկանանք, որ Անգլիայում յուրաքանչյուր ակումբ փող ունի, և այդ խնդիրը կարելի է լուծել միայն քրտնաջան աշխատանքով։ Երբեմն հնարավոր է գումարի միջոցով լուծել խնդիրները, բայց հիմա՝ միայն աշխատանքով։ Բայց դա ինձ համար նորմալ է, խնդիր չէ։
Չեմ կարծում, թե եվրագավաթներին չմասնակցելը կարող է պատճառ լինել, որ ֆուտբոլիստը չուզենա գալ այստեղ։ «Չելսին» մեծ պատմություն ունի, և այդ ընթացքում մեկ անգամ չէ, որ բաց է թողել Չեմպիոնների լիգան։
Ռոման Աբրամովիչի կառավարման 13-14 տարիների ընթացքում թիմը միշտ մասնակցել է ՉԼ-ին և ամբողջ աշխարհում միլիոնավոր երկրպագուներ ունի,-ասել է Կոնտեն։