Դեռ վաղ է խոսել ՌԴ-ի և Թուրքիայի միջև չարթերային ավիահաղորդակցության վերսկսման մասին. ՌԴ տրանսպորտի նախարարություն
International newsՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունում հայտնել են, որ Թուրքիայի հետ չարթերային ավիահաղորդակցությունը սկսելու մասին խոսելը վաղ է, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Խոսել այսօրվանից Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարթերային ավիահաղորդակցությունը սկսելու մասին վաղաժամկետ է, քանի որ դեռ չի ընդունվել կառավարության համապատասխան որոշումը»,- նշել են գերատեսչությունում:
Վարչապետի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան, իր հերթին, հաստատել է, որ երկու երկրների միջև չարթերային չվերթների սահմանափակումները հանելու մասին որոշման նախագիծը մտցվել է կառավարություն:
Որոշման ստորագրումից հետո չարթերային չվերթների իրականցման թույլտվությունը կտա «Ռոսավիացիան»: