Ֆրանսիայի մի շարք քաղաքների քաղաքապետեր հրաժարվում են հանել բուրքինի կրելու արգելքը
International newsՖրանսիական մի շարք քաղաքների քաղաքապետեր հայտարարել են, որ մտադիր չեն հետևել Ֆրանսիայի վարչական դատարանի որոշմանը, որը դադարեցրել է լողափերին մուսուլման կանանց բուրքինի կրելու արգելքը: Վերջին 2 շաբաթների ընթացքում նման արգելք էին սահմանել մոտ 30 քաղաքների իշխանություններ, հիմնականում` Ֆրանսիայի հարավում:
Դրան ի պատասխան` փաստաբան-իրավապաշտպանը, որը հաղթել է Վիլնև Լուբե քաղաքում բուրքինի կրելու արգելքի դեմ ներկայացված հայցը, սպառնացել է, որ դատի կտա ցանկացած քաղաքի, որտեղ կինը չի կարող լողափին հայտնվել բուրքինիով:
Նիցցայում, Ֆրեժյուսեում, ինչպես նաև Սիսկոյում տեղի իշխանությունները խոստացել են ուժի մեջ թողնել արգելքը, փոխանցում է BBC-ն: