«Միլանը» վարձակալել է «Չելսիի» կիսապաշտպանին
SportԽորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Մարիո Պաշալիչը տեղափոխվել է «Միլան»: Իտալական ակումբը մեկ տարով վարձակալել է 21-ամյա ֆուտբոլիստին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին», հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ վարձակալության համար «Միլանը» կվճարի 1 միլիոն եվրո, սակայն չի ունենա նրան ձեռք բերելու առաջնային իրավունք: Նախորդ մրցաշրջանում Պաշալիչը վարձավճարով խաղում էր «Մոնակոյում»: