Թուրքիան առաջին կորուստներն է կրել Սիրիայում
International newsՍիրիայում թուրքական տանկերը հրաձգության են ենթարկվել այն տարածքից, որը վերահսկվում է քրդերի ազգային ինքնապաշտպանական ուժերի կողմից, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով թուրքական ռազմական աղբյուրներին:
Ավելի վաղ France Press գործակալությունը հաղորդել էր, որ երկու թուրքական տանկ ենթարկվել է հրթիռային հարձակման սիրիական Ջարաբլուս քաղաքում: Դրա հետ մեկտեղ, հրաձգության է ենթարկվել մեկ տանկ, ինչի հետևանքով զոհվել է մեկ զինվոր, ևս երեքը վիրավոր է:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում: