2016 թվականին հնարավոր է Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների գագաթնաժողով. Շտայնմայեր
International newsRIA Novosti-ի փոխանցմամբ` Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի առաջնորդների գագաթնաժողովը հնարավոր է մինչև տարեվերջ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը` Էթերսբուրգի ամրոցում Ֆրանսիայի և Լեհաստանի իր գործընկերների հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
«Մենք մեր երկրների առաջնորդներին առաջարկում ենք այս տարի անցկացնել վարչապետ, կանցլեր և նախագահ կազմով բարձր մակարդակի հանդիպում»,- ասել է Շտայնմայերը:
Երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպումը նվիրված էր «Վեյմարյան եռանկյունու» 25-ամյակին: