Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում ավարտվել է 2-րդ տուրը
SportԻսպանիայի առաջնությունում ավարտվել է 2-րդ տուրը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ առաջատարները տարել են իրենց 2-րդ անընդմեջ հաղթանակները:
Առաջինը պայքարի մեջ մտավ Մադրիդի «Ռեալ»-ը: Արքայական ակումբը սեփական երկրպագուների աջակցությամբ դժվարին պայքարում կարողացավ հաղթանակի հասնել Վիգոն ներկայացնող «Սելթա»-ի նկատմամբ: Հատկանշական է, որ արքայական ակումբի կազմում հաղթանական գոլի հեղինակ դարձավ Թոնի Կրոսը՝ հերթական անգամ դառնալով բիլիարդային ճշգրտության հարվածի հեղինակ: Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով:
Առաջատարներից մյուսը ՝«Բարսելոնա»-ն, հյուրընկալվելիս դժվարին պայքարում հաղթեց Բիլբաոն ներկայացնող «Ատլետիկ»-ին: Հաղթական դարձավ Իվան Ռակիտիչի՝ 21-րդ րոպեին հեղինակած գնդակը:
Առաջնության մեկնարկում իր խաղով երկրպագուներին ուրախացնում է Կանարյան կղզիները ներկայացնող «Լաս Պալմաս»-ը, որը կարողացավ 5-1 հաշվով ջախջախել «Գրանադա»-ին: Իսպանական գուտբոլի երկու գրանդների հետ այն մրցաշարային աղյուսակը գլխավորող թիմերի շարքում է:
Առաջնության սկզբում անակնկալ էր Մադրիդի «Ատլետիկո»-ի թույլ խաղը: Դիեգո Սիմեոնեի ֆուտբոլիստները 2-րդ խաղն անընդմեջ ոչ-ոքի են գրանցում՝ 0-0: Առաջնության մյուս 6 խաղերում գրանցվել են հետյևալ արդյունքները.
«Բետիս»-«Դեպորտիվո»՝ 0-0
«Էսպանյոլ»-«Մալագա»՝ 2-2
«Օսասունա»-«Ռեալ Սոսիեդադ»՝ 0-2
«Ալավես»-«Սպորտինգ»՝ 0-0
«Վիլյառեալ»-«Սևիլիա»-՝0-0
«Էյբար»-«Վալենսիա»՝ 1-0: