Անգլիայի առաջնությունում եռիշխանություն է
SportԱնգլիայի առաջնությունում տեղի ունեցան հերթական՝ 3-րդ տուրի բոլոր հանդիպումները:«Արմենպրես»-ը հայտնում է, որ չեմպիոնի կոչման 3 գլխավոր հավակնորդներն էլ կարողացել են իրենց հանդիպումներն ավարտել հաղթանակով:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս ուժերը չափեց «Հալլ Սիթի»-ի հետ: Հենրիխ Մխիթարյանն անգլիական ակումբի պահեստայինների նստարանին էր և միայն 2-րդ խաղակեսի 60-րդ րոպեին ստացավ խաղալու հնարավորություն: Դաշտի տերերը մինչև հանդիպման ավարտը զգոն էին պաշտպանությունում, սակայն լրացուցիչ ժամանակում մի պահ բաց թողեցին Ուեյն Ռունիին: Վերջինս հիանալի անցում կատարեց և հարվածի դուրս բերեց Մարկուս Ռեշֆորդին: Ռեշֆորդի գնդակը հաղթական դարձավ:
Լոնդոնի «Չելսի»-ն Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ հիանալի է սկսել առաջնությունը: Ազնվականները 3-րդ խաղն անընդմեջ շանս չեն տալիս հակառակորդին: Այս խաղում լոնդոնցիները խոշոր հաշվով հաղթեցին «Բառնլի»-ին՝ 3-0: Էդեն Ազարն այս խաղում դարձել է գոլի հեղինակ և աստիճանաբար սկսում է բարելավել մարզավիճակը:
«Մանչեսթեր Սիթի»-ին սեփական հարկի տակ հանդիպել է «Վեսթ Հեմ»-ի հետ: Վերջապես «Սիթի»-ի կազմում իր լավագույն հատկանիշներն է ցուցադրել Ռահիմ Սթերլինգը: Անգլիայի հավաքականի եզրայինը կարողացել է դուբլի հեղինակ դառնալ՝ ապահովելով իր թիմի վստահ հաղթանակը 3-1 հաշվով:
Տուրի մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Տոտենհեմ»-«Լիվերպուլ»՝ 1-1
«Քրիսթալ Փելաս»-«Բորնմուտ»՝ 1-1
«Էվերթոն»-«Սթոք Սիթի»՝ 1-0
«Լեսթեր Սիթի»-«Սուոնսի Սիթի»՝ 2-1
«Սաութհեմփթոն»-«Սանդեռլենդ»՝ 1-1
«Ուոտֆորդ»-«Արսենալ»՝ 1-3
«Վեստ Բրոմվիչ»-«Միդլսբրո»՝ 0-0: