Մամեդյարովը Թբիլիսիում է
International newsԱդրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը այսօր պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը, Մամեդյարովը Թբիլիսիում կհանդիպի Վրաստանի ԱԳՆ-ի ղեկավար Միխայիլ Ջանելիձեի եւ այլ պաշտոնական անձանց հետ:
Բանակցությունների թեման կլինի Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմանի եւ բազմակողմանի ձեւաչափում համագործակցության հարցեր: