Ճապոնիայում դադարեցնում են դպրոցական պարապմունքները «Լայոնրոկ» թայֆունի մոտենալու պատճառով
International newsՃապոնիայի իշխանությունները որոշում են ընդունել օգոստոսի 30-ին դադարեցնել պարապմունքները Իվատե եւ Միյագի հյուսիսարեւելյան պրեֆեկտուրաների 920 դպրոցներում «Լայոնրոկ» հզոր թայֆունի մոտենալու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 29-ին հայտնել Է « Կիոդո» գործակալությունը:
Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ ներկայում արեւադարձային փոթորիկը գտնվում Է Խաղաղ օվկիանոսում, Ճապոնիայի մայրաքաղաքից հարավ ընկած շրջանում: Այն դեպի հյուսիս Է շարժվում Է ժամում 25 կիլոմետր արագությամբ եւ, ինչպես սպասվում Է, երկրի հյուսիսարեւելյան ափեր կհասնի օգոստոսի 30-ի առավոտյան: Օդերեւութաբանները կանխատեսում են առատ տեղումներ՝ ժամում մինչեւ 200 միլիմետր. Իվատեի, Միյագիի եւ Ֆուկուսիմայի պրեֆեկտուրաներում քամու արագությունը կարող Է գերազանցել վայրկյանում 40 մետրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: