Մեծ Բրիտանիան Էսկադրային ականակիր է ուղարկում Պարսից ծոց՝ պայքարելու ԻՊ-ի դեմ
International newsՄեծ Բրիտանիան HMS Daring Էսկադրային ականակիրը կուղարկի Պարսից ծոց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Telegraph թերթը:
Ռազմանավը մերձավորարեւելյան տարածաշրջան կուղարկվի այս շաբաթ եւ մինչեւ տարեվերջ կմասնակցի ԱՄՆ-ի ավիակիրներից մեկի մարտական պահպանության գործին, որն անմիջականորեն հարվածներ Է հասցնում Սիրիայի եւ Իրաքի տարածքներում գործող ԻՊ-ի զինյալների դիրքերին: Daring-ը նաեւ վերահսկելու Է օդային տարածությունը գործողության շրջանում եւ համապատասխան տեղեկատվություն Է փոխանցելու շտաբին:
«Թագավորական ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ամեն օր հարվածներ են հասցնում ահաբեկիչներին, ցամաքային զորամասերն ուսուցանում են Իրաքի բանակի սակրավորներին, իսկ ռազմածովային ուժերն օգնում են Պարսից ծոցում կոալիցիայի ավիակիրների պաշտպանությունն ապահովելու գործում»,-այդ կապակցությամբ հայտնել Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: