Yerevan, 26.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ԱԻ նախարարությունը ներկայացրել է սեպտեմբերի եղանակային կանխատեսումները

Society

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է Հայաստանում եղանակի այս տարվա սեպտեմբերի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, Արարատի և Արմավիրի մարզե րում, Արագածոտնի նախալեռներում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 20...21 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև 33...35 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 10...12 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 5...6 աստիճան, առավելագույնը՝ 34...35 աստիճան): Ամսական տեղումների քանակը, ենթադրվում է, որ կլինի  նորմային մոտ (նորման` 7...10 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում 
օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 11...13 աստիճան, որը մոտ է բազմամայա միջին արժեքին: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 22...26 աստիճան, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև 2...5 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2աստիճան, առավելագույնը՝ 25...27 աստիճան): Ամսական տեղումների քանակը, ենթադրվում է, որ կլինի նորմային մոտ (նորման` 25...35 մմ):

Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 12...15 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 22...25 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը 2...6 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -1...+2աստիճան, առավելագույնը՝ 26...28 աստիճան): Ամսական տեղումների քանակը, ենթադրվում է, որ կլինի նորմային մոտ (նորման` 32...46 մմ):

Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 15...18 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 26...30 աստիճան, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5...9 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 3...7 աստիճան, առավելագույնը՝ 28...29 աստիճան): Ամսական տեղումների քանակը, ենթադրվում է, որ կլինի նորմային մոտ (նորման` 38...40 մմ):

Վայոց Ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է՝ հովտային շրջաններում՝ 20...21աստիճան, լեռնային շրջաններում` 13...14 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում՝ մինչև` 33...35 աստիճան, լեռնային շրջաններում՝ 21...25 աստիճան, երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` 10...12 աստիճան, լեռնային շրջաններում` 3...5 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 6...7 աստիճան, լեռնային շրջաններու մ՝ 0...+1 աստիճան, առավելագույնը` հովտային շրջաններում 34...35 աստիճան, լեռնային շրջաններում՝ 24...25 աստիճան): Ամսական տեղումների քանակը, ենթադրվում է, որ կլինի  նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում՝ 10...15 մմ, լեռնային շրջաններում՝ 22...23 մմ) :

Սյունիքի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է՝ հովտային շրջաններում՝ 19...21 աստիճան, լեռնային շրջաններում` 12...13 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում՝ մինչև 33...35 աստիճան, լեռնային շրջաններում՝ 23...26 աստիճան, երրորդ տասնօրյակում ` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում՝ մինչև 7...10 աստիճան, լեռնային շրջաններում` 4...6 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում՝ 7...9 աստիճան, լեռնային շրջաններում՝ 4...5 աստիճան, առավելագույնը` հովտային շրջաններում 32...34 աստիճան, լեռնային շրջաններում՝ 28...29 աստիճան): Ամսական տեղումների քանակը, ենթադրվում է, որ կլինի նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 13...43 մմ, լեռնային շրջաններում՝ 19...61 մմ):

Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 20...21 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը՝ մինչև 33...35 աստիճան, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 8...10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ 6...8 աստիճան, առավելագույնը՝ 34 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 9 մմ):

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 15 աստիճանով: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:

Սեպտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքի համար 13 աստիճան է: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և ծայր հարավ-արևելքում դեռևս կարող է հասնել 35...40 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 33...38 աստիճան, լեռնային շրջաններում՝ 30...31 աստիճան:

Օդում առաջին ցրտահարությունը մեծ մասամբ դիտվում է լեռնային շրջաններում, սեպտեմբերի վերջին, սակայն առանձին տարիների (1997թ.) այն դիտվել է նույնիսկ ամսվա առաջին կեսին: 

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը 22...23 աստիճան է, երկրորդում՝ 20 աստիճան և երրորդում՝ 18...19 աստիճան: 

Հանրապետության տարածքում տեղումները բաշխվում են անհավասարաչափ, միջինը դիտվում են 33 մմ, Արարատյան դաշտում, Վայոց Ձորում և Սյունիքի հովիտներում` 6-10 մմ, Լոռիում` 50-60 մմ, Սյունիքի նախալեռներում` 60-65 մմ: 

Բազմամյա տվյալներով՝ 12 տարի Երևանում սեպտեմբերին տեղումներ չեն դիտվել և եղել է տարի (1932 թ.), երբ տեղումների քանակը կազմել է 86 մմ, որը գերազանցել է նորման 9 անգամ: Առատ տեղումներով տարի է եղել նաև 2009 թ. սեպտեմբերը, երբ ամսական տեղումների քանակը Երևանում կազմել է 70 մմ, որն էլ գերազանցել է նորման 7 անգամ: Տաշիրում տեղումների առավելագույն քանակը եղել է 218 մմ, իսկ նվազագույնը՝ 12 անգամ նորմայից պակաս՝ 5 մմ (1950 թ.): 

Տեղումներով օրերի թիվը ևս անհավասարաչափ է բաշխված՝ Լոռիում միջինը 12 օր, Արարատյան դաշտում` մինչև 4 օր: Բարձր լեռնային շրջաններում և Գեղարքունիքում ամսվա երրորդ տասնօրյակում կարող է առաջանալ ձյան ծածկույթ:

Ամպրոպային գործունեությունը թուլանում է՝ միջինը դիտվում է 3-6 օր, չնայած առանձին տարիների հյուսիսային կեսում կարող է դիտվել 10-20 օր: Կարկուտ դիտվում է հազվադեպ:

Սյունիքում հաճախակի դիտվում է մառախուղ՝ նախալեռներում` 6-11, իսկ լեռնային շրջաններում՝ 14-19 օր:

Չնայած սեպտեմբերին որոշ չափով ավելանում է արևմտյան ուղղության քամիների կրկնելիությունը, սակայն դրանց արագությունը էապես չի փոխվում:

 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes