Վաշինգտոնի և Մոսկվայի միջև Սիրիայի հարցով համաձայնություն չկա. Պենտագոն
International newsՌուսաստանն ու ԱՄՆ-ը կարողացել են վերացնել որոշ տարաձայնություններ Սիրիայի հարցով, սակայն լիակատար համաձայնություն երկու երկրի միջև այդ հարցով չկա: Gazeta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը:
«ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Ժնևում կայացած քննարկումների ժամանակ որոշ տարաձայնություններ կրճատվել են, սակայն, ինչպես ասել է պետքարտուղար Քերին, դեռևս քննարկման ենթակա հարցեր կան: Ներկա պահին համաձայնություն ձեռք չի բերվել», - ասել է Կուկը:
Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Բալդանսան նույնպես հիշեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի խոսքն այն մասին, որ «ռուսական գործողությունները Սիրիայում բորբոքում են քաղաքացիական պատերազմը»: