Հիբրիդային պատերազմ. Համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար լրջագույն սպառնալիք
International newsՀամաշխարհայնացման պայմաններում աշխարհը անկայուն և անկանխատեսելի է դարձել: Աշխահի հիմնական առանձնահատկություններն են դարձել անկարգությունները, քաոսային վիճակը, հակամարտության ներուժի ավելացումը: Ավելին, 21-րդ դարում համաշխարհային խաղաղությանն ու անվտանագության համար նոր սպառանալիք է ի հայտ եկել, որն անվանում ենք հիբրիդային պատերազմ:
Հիբրիդային պատերազմն ոչ կանոնավոր զինված խմբավորումների օգտագործմամբ ավանդական պատերազմ վարելն է: Հիբրիդային պատերազմի ժամանակ մարդկանց մի խումբ գործարքի մեջ է մտնում ոչ-պետական դերակատարների` զինված խմբավորումների, տեղական բնակչության խմբերի, կազմակերպությունների հետ: Այն իր մեջ ներառում է նաև տեղեկատվական պատերազմ:
Հիբրիդային պատերազմն ավելի շատ ոչ թե տանկերով կամ զենքերով պատերազմ է, այլ այն իրականացվում է քաղաքական քարոզչության, ահաբեկչության, ապատեղեկատվության միջոցով:
Գունավոր հեղափոխությունը համարվում է հիբրիդային պատերազմի մի մաս:
Քաղաքական դիսկուրսում գունավոր հեղափոխություն հասկացության տակ, որպես կանոն հասկացվում է իշխող վարչակազմի փոփոխության գործընթաց, որը տեղի է ունենում փողոցային տարբեր ակցիաների և դրսից հասարակական կազմակերպություններից ֆինանսավորմամբ:
Մի շարք ռուս փորձագետներ ԱՄՆ-ին, Արևմուտքին մեղադրում են գունավոր հեղափոխությունն ու սովորական պատերազմական ռազմավարությունները միախառնելու և միավորված կոմպլեքս ստեղծելու մեջ, որի միջոցով էլ թիրախավորված պետություններում ռեժիմի փոփոխություն են իրականացվում:
Չնայած նրան, որ հիբրիդային պատերազմի վերաբերյալ համընդհանուր սահմանում չկա, սակայն հիբրիդային պատերազմը իրականում գոյություն ունի և այն կիրառվել է Լիբիայի առաջնորդ Քադաֆիին գահընկեց անելու, Սիրիայում քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև Եմենում, Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման և Դոնբասի իրադարձությունների ժամանակ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսն առաջին անգամ հայտարարեց հիբրիդային պատերազմի մասին և դա ամերիկյան ռազմական մարտավարության մեջ կարևոր դեր ունեցավ:
Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր նախկին քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը միջազգային հարաբերություններում կյանքի կոչեց հիբրիդային պատերազմ տերմինը: Ռասմուսենը ՌԴ-ին մեղադրեց Դոնբասում հիբրիդային պատերազմ իրականացնելու մեջ:
Հիբրիդային մեթոդներ են կիրառվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ: Սիրիայում տեղի ունեցող քաղաքացիական պատերազմի հենց առաջին իսկ տարիներին, Արևմուտքն ու ԱՄՆ-ն զինված ապստամբյալներին աջակցություն էին ցուցաբերում, որոնց նպատակն էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին գահընկեց անելը:
Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ հիբրիդային պատերազմի կարևորագույն տարրերից էր նաև լայնամասշտաբ տեղեկատվական քարոզարշավ իրականացնելը: Արևմտյան ԶԼՄ-ները՝ մասնավորապես հեղինակավոր Guardian և Reuters պարբերականները, հենց սկզբում գրում էին, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմն ընթանում է ընդդեմ դիկտատոր Յանուկովիչի:
Ուկրաինայի և Սիրիայի իրավիճակը հաշվի առնելով, կարելի է փաստել, որ հիբրիդային պատերազմի միջոցով հեղափոխություն իրականացնելը ոչ միշտ է հաջողվում, քանի որ անհնար է հեղափոխություն իրականացնել առանց հեղափոխության իրավիճակի, և միշտ չէ, որ ամեն հեղափոխական իրավիճակը հանգեցնում է հեղափոխության: