Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն արդեն Չեխիայում է
SportՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը Երևան-Պրահա չարտերային ուղերթով ժամանել են Չեխիայի մայրաքաղաք Պրահա:
«Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի լրատվական բաժինը հայտնում է, որ մեր թիմն ավտոբուսով ուղևորվել է Մլադա Բոլեսլավ քաղաք, որի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում օգոստոսի 31-ին ժամը 21:15-ին կկայանա Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Հայաստանի ազգային հավաքականը հանգրվանել է Մլադա Բոլեսլավի «Սանդ Մարտին» հյուրանոցում: Երևանի ժամանակով ժամը 19:00-ին կկայանա Հայաստանի ազգային հավաքականի առաջին մարզումը Չեխիայում: