Yerevan, 26.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ավարտվել է ոստիկանության աշխատակիցների կողմից խուլիգանության դեպքը թաքցնելու վերաբերյալ քրեգործի նախաքննությունը

Society

 ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ բաժնի ծառայողներ Արտակ Կարապետյանին և Ֆիլիպ Սահակյանին մեղադրանքներ են առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կ ատարելու, իսկ Վահագն Մելքոնյանին՝ պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու համար: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից:

Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկա­նութ­յան հիշյալ բաժնի աշխատակից Ֆիլիպ Սահակյանը 2015թ. փետրվարի 21-ին քաղաքացի Հասմիկ Օ.-ից ահազանգ է ստացել Երևան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/10 հասցեում գտնվող «Լունա» գիշերային ակումբի բակում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու մասին, սակայն, անձնական այլ դրդումներով  պաշտոնեական դիրքն օգ­տագործելով ծա­ռա­յութ­յան շահերին հակառակ,  ահազանգողի հայտնած տեղեկությունների  փոխարեն, արձանագրել է իրականությանը չհամապատասխանող  տեղեկություններ, ինչի արդյունքում խուլիգանության դեպքը ներկայացվել է որպես չնչին ծեծ և գույքի վնասում:

Այնուհետև քաղաքացի Հասմիկ Օ.-ի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակից Ա. Կարապետյանը մեկնելով դեպքի վայր, գիշերային ակումբի տնօրեն Լիդա Օ.-ից և վերջինիս դուստր Հասմիկ Օ.-ից տեղեկացել է, որ  2015թ. փետրվարի 21-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, գիշերային ակումբ ժամանած 5-6 անհայտ անձինք անհիմն վիճաբանել, ապա տևական ժամանակ փոխադարձ ծեծկռտուքի մեջ են մտել ակումբի մշտական հաճախորդ Սարգիս Գ.-ի և նրա հետ եղած 2 անձանց հետ, ինչը զուգորդվել է ուրիշի գույքը վնասելով, այն է՝ ծեծկռտուքի ընթացքում կոտրել են ակումբի բակում արկղով դրված գա րեջրի շշերը, վնասել ինչպես Հասմիկ Օ.-ի «Տոյոտա Պռադո» մակնիշի, այնպես էլ՝ հաճախորդ Սարգիս Գ.-ի «Աուդի Q-7» մակնիշի ավտոմեքենաները: Անձամբ ականատես լինելով հանցագործության հետքերին՝ դեպքի վայրում թափված կոտրված շշերին ու վնասված ավտոմեքենաներին, Ա. Կարապետյանը միջոցներ չի ձեռնարկել հանցագործության հետքերն արձանագրելու, հանցանք կատարած անձանց բացահայտելու ուղղությամբ և բավարարվելով Հասմիկ Օ.-ի, Անուշ Ս.-ի ու Կարինա Հ.-ի մասնակցությամբ դեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրություն կազմելով, այն քրեադատավարական նորմերի պահանջների խախտմամբ՝ առանց վերջիններիս ծանոթացնելու, ներկայացրել է նրանց ստորագրմանն ու հեռացել:

Նույն օրը պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող դեպքի վայրի զննության արձանագրությունը Ա. Կարապետյանը փոխել է իր կողմից կազմված դեպքի վայրի զննության կեղծ արձանագրությամբ,  որում նշել է այն կազմելու տեղի և ժամի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և չի ներառել վիճաբանության ու կռվի ընթացքում դիտավորությամբ ուրիշի գույքը ոչնչացնելու և վնասելու մասին վկայող՝ գիշերային ակումբի բակում թափված կոտրված գարեջրի շշերի և Սարգիս Գ.-ի ավտոմեքենան վնասված լինելու մասին տեղեկությունները, այդ կապակցությամբ մասնակիցների հայտարարությունները՝ արձան ագրելով միայն Հասմիկ Օ.-ի ավտոմեքենայի վնասվածքները: Հիշյալ օրը Ա. Կարապետյանը կազմել է նաև հիշյալ գիշերային ակումբի մատուցողուհի Անուշ Ս.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություն, որում մտցրել է մտացածին՝ խուլիգանության հանգամանքները բացառող կեղծ տեղեկություններ, դրանում չի ներառել վերջինիս կողմից դեպքին մասնակից Սարգիս Գ.-ին ճանաչելու հանգամանքը, ապա նշված՝ բացատրություն վերցնելու մասին՝ կեղծ տեղեկություններ բովանդակող արձանագրությունը, առանց Անուշ Ս.-ին ծանոթացնելու, ստորագրման է ներկայացրել նրան, իսկ դեպքի վայրի զննո ւթյան կեղծ արձանագրությունը ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին ծառայող Վ. Մելքոնյանի օժանդակությամբ, առանց Հասմիկ Օ.-ին, Անուշ Ս.-ին և Կարինա Հ.-ին ծանոթացնելու, ներկայացրել է վերջիններիս ստորագրմանը:

Շարունակելով իրականացնել հանցավոր մտադրությունը՝ Ա. Կարապետյանը դեպքի հաջորդ օրը՝ 2015թ. փետրվարի 21-ի՝ լույս 22-ի գիշերը, նույն բաժնի հետաքննության բաժանմունքի նախկին աշխատակից Վ. Մելքոնյանի հետ հիշյալ գիշերային ակումբի տնօրեն Լիդա Օ.-ի աշխատասենյակում դիտել է խուլիգանության դեպքի տեսագրությունները, սակայն դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել ժամանակին դրանք ամրագրելու, ձեռք բերելու և նյութերին կցելու ուղղությամբ, որի արդյունքում դրանք ինքնաբերաբար ջնջվել են, ինչի վերաբերյալ հետագայում կազմել է արձանագրություն՝ դեպքի վերաբերյալ կեսագրությունը պահպանված չլինելու մասին:

Նույն նպատակով` Ա. Կարապետյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ուղղորդել է ակումբի տնօրեն Հասմիկ Օ.-ին իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ պարունակող, խուլիգանության հանգամանքը հերքող բովանդակությամբ բացատրություն տալուն այն մասին, թե, իբր վիճաբանության և ծեծկռտուքի ընթացքում գիշերային ակումբի աշխատանքը չի խանգարվել, իսկ դեպքի տեսագրությունները դիտելուց համոզվել է, որ Կարեն Ք.-ի հարվածներն անզգուշաբար են դիպել իր ավտոմեքենային և վնասել այն:

Բացի այդ, Ա. Կարապետյանը, անձնական այլ դրդումներով՝ քննչական գործողությունները ժամանակին և համաչափ կատարելու պատրանք ստեղծելու մղումներով, հիշյալ նյութերի նախապատրաստման ընթացքում պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Հասմիկ Օ.-ից, Լիդա Օ.-ից, Գերասիմ Ա.-ից, Կարեն Ք.-ից և Սարգիս Գ.-ից բացատրություն վերցնելու մասին արձանագրություններում միասնական դիտավորությամբ ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դատավարական գործողությունների կատարման օրվա և ժամի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի հիշյալ ծառայողների դիտավորյալ գործողությունների արդյունքում խեղաթյուրվել է օբյեկտիվ իրականությունը` թաքցվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքը և հաղորդման քննարկման արդյունքում նախապատրաստվել են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա հարուցման ենթակա՝ ծեծի և ուրիշի գույքն անզգուշությամբ վնասելու վերաբերյալ նյութեր, որոնցով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հանցակազմի բացակայության հիմքերով մերժվել է քրեական գործ հարուցելը:

Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի ծառայողներ Ֆիլիպ Սահակյանին և Արտակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով, իսկ նույն բաժնի նախկին ծառայող Վահագն Մելքոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes