«Մուսավաթը» հանրահավաքի է պատրաստվում Ալիեւի սահմանադրական փոփոխությունների դեմ
International newsԱդրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը մտադիր է սեպտեմբերին բողոքի հանրահավաք անցկացնել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի լիզորություններն ընդլայնող սահմանադրական փոփոխությունների եւ այդ հարցով սեպտեմբերի 26-ին անցկացվելիք հանրաքվեի դեմ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Թուրան»-ին հայտնել է կուսակցության գործադիր ապարատի ղեկավար Գյուլաղա Ասլանլըն: Նա նշել է, որ արդեն ստեղծվել է հանրահավաքային կոմիտե: Ակցիայի օրն ու ժամանակը դեռեւս որոշված չեն, դա կարվի մոտակա օրերին:
Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել են գրանցել հանրաքվեում ագիտացիայի համար «Մուսավաթ»-ի քարոզչական արշավը:
Այդպիսով, կուսակցության անդամները զրկվել են օրենքի շրջանակում իրենց կարծիքն արտահայտելու իրավունքից:
Արդեն երրորդ ժամկետ ընտրված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սեպտեմբերի 26-ին սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու մասին հրամանագիր է ստորագրել, որոնք բացահայտ ուղղված են Ադրբեջանի նախագահի առանց այն էլ լայն լիազորությունների ընդլայնմանը: