Սերգեյ Սիմոնյանը պարտություն կրեց կիսազրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար
SportՖրանսիայի Մայկոն քաղաքում անցկացվող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերգեյ Սիմոնյանը պարտվեց կիսաեզրափակչում: «Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ հունահռոմեական ոճի հայ ըմբիշը կիսաեզրափակչում զիջել է Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Մելնիկովին: Գոտեմարտն ավարտեել է 6-4 հօգուտ ռուս ըմբիշի: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սերգեյ Սիմոնյանը կհանդիպի Արջուն Հալակուրկի-Ադիլիթ Թալայբեկով զույգի հաղթողի հետ:
Մեկնարկային գոտեմարտում Սերգեյ Սիմոնյանը հաղթանակ էր տարել Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր Իտալիան ներկայացնող Ջիովաննի Ֆրենին: