Առաջին անգամ Հայաստանում իշխանությունը մնացել է մեկ կուսակցության շրջանակներում, որն էլ հենց ինքն իր մեջ խնդիր ունի: Հայաստանում առաջին անգամն է, որ խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժեր միասնական ելել են պայքարի: Սա Հայաստանում աննախադեպ իրավիճակ է: Երեկ Վանաձորում ընդդիմության իրազեկման հանրահավաքի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որ առաջին անգամ Հայաստանում իշխանությունը մնացել է մեկ կուսակցության շրջանակներում, որն էլ հենց ինքն իր մեջ խնդիր ունի, և Հայաստանում առաջին անգամն է, որ խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժեր դուրս են եկել միասնական պայքարի,- այս մասին հայտնում է ORER.am-ը:
«Հայաստանում իշխանությունը կոռուպցիայի մեջ է թաթախված մինչև վերջ: Հայաստանում ունենք մի իշխանություն, որի առավելագույն բարեփոխումը Սուրեն Խաչատրյանին նորից մարզպետ նշանակելն է և Շանթ Հարությունյանին ու նրա որդուն դատապարտելը: Սա այն իշխանությունն է, որի համար` որքան շատ արտագաղթ, այնքան լավ: Սա այն իշխանությունն է, որն ասում է` մենք չենք կարող ձեր անվտանգությունն ապահովել»: Մարտիրոսյանն ասաց, որ 12 կետերին ինքը չի անդրադառնա, դա կանեն իր գործընկերները, սակայն «Ժառանգության» համար ոչ մի կետ չի կատարվել: Անդրադառնալով խորհրդարանական երեք ուժերի միասնական հանդես գալուն «Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ սա աննախդեպ իրավիճակ է Հայաստանի ներքաղաքական կյանքում և հավելեց. «ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» անկախ իրենց քաղաքական հայացքներից, միավորվել են մեկ գաղափարի շուրջ` դա փոփոխություններն են, դա իշխանափոխությունն է որպես առաջին քայլ: Հայաստանի բոլոր մարզերի մեր ներկայացուցիչների, երևանցիների հետ հոկտեմբերի 10-ին քաղաքական օրակարգը ձևավորելու ենք միասին»: